Jump to content

Բենեդիկտյան միաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բենեդիկտյան միաբանություն
Изображение логотипа
Տեսակmonastic order?, կազմակերպություն և Catholic order?
Երկիր ԱՄՆ[1]
ՀապավումO.S.B.
ԿարգախոսOra et Labora
Հիմնադրված529
Գլխադասային գրասենյակՍանտ Անսելմո ալ Ավենտինո, Հռոմ, Իտալիա Իտալիա
Տարածաշրջանհամաշխարհային
Անվանված էԲենեդիկտ Նուրսիացի
ՀիմնադիրԲենեդիկտ Նուրսիացի
Կայքosb.org

Բենեդիկտյան միաբանություն (լատին․՝ Ordo Sancti Benedicti, O.S.B.՝ Սուրբ Բենեդիկտի միաբանություն), կաթոլիկ վանական միաբանություն՝ հիմնադրված 6-րդ դարում Բենեդիկտ Նուրսիացու կողմից։

Բենեդիկտ Նուրսիացու վախճանից հետո նրա կողմից հիմնադրված Մոնտեքասսինոյի վանքը երկար չգոյատևեց. մոտ 580-ական թվականների այն ավերվեց Լանգոբարդների կողմից։ Այս վանքի վանականները Հռոմի պապ Գրիգոր I Մեծի աջակցությամբ տարածվեցին ողջ Եվրոպայում և նպաստեցին Բենեդիկտ Նուրսիացու գաղափարների ու վանական կանոնադրության տարածմանը։ Կարճ ժամանակում Անգլիայում, Ֆրանկների թագավորությունում և Արևմտյան Եվրոպայի, իսկ 11-րդ դարից սկսած նաև Արևելյան Եվրոպայի երկրներում հիմնադրվեցին բազմաթիվ բենեդիկտյան վանքեր։ Բենեդիկտյան միաբանության այդ ժամանակաշրջանի հայտնի գործիչներից էին Օգոստինոս Քենթրբերցին, Վիլլիբրորդը, Ադալբերտ Փարիզցին։

Բենեդիկտյան վանականներն աղոթքի պահին

10-11-րդ դարերում Բենեդիկտյան միաբանությունից առանձնացան Կամալդուլյան և Ցիստերցյան միաբանությունները, որը նպաստեց Բենեդիկտյան միաբանության դիրքերի թուլացմանը։ Իսկ 13-րդ դարում Հռոմի Կաթոլիկ Եկեղեցում առաջացան և սկսեցին արագ տարածվել Դոմինիկյան և Ֆրանցիսկյան միաբանությունները, որոնք խախտեցին Բենեդիկտյան միաբանության գերակշիռ դերը կաթոլիկ աշխարհում և մրցակցության մեջ մտան նրա հետ։ Այս հանգամանքը նպաստեց Բենեդիկտյան միաբանության անկմանը, որն ավելի սրվեց Ռեֆորմացիայի ժամանակաշրջանում։

19-րդ դարում սկսվեց Բենեդիկտյան միաբանության վերածնունդը, որը շարունակվեց նաև 20-րդ դարում։ Միաբանության վերածննդին մեծապես նպաստեց վանականների կողմից միջնադարյան գրականության, երաժշտության, արվեստի ասպարեզում կատարված արժեքավոր ուսումնասիրությունները, ինչպես նաև քարոզչական գործունեությունն Աֆրիկայի և Ասիայի երկրներում։

1893 թվականին Հռոմի պապ Լևոն XIII-ի կողմից բոլոր բենեդիկտյան վանքերը և կոնգեգացիաները միավորվեցին Բենեդիկտյան համադաշնության մեջ, որի ղեկավար մարմնի նստավայրը գտնվում է Հռոմի Սանտ Անսելմո ալ Ավենտինո վանքում։ Համադաշնությունը ղեկավարվում է Աբբա-պրիմասի կողմից, որն ընտրվում է ութ տարի ժամկետով։ 2016 թվականի տվյալներով Բենեդիկտյան միաբանությունն ունի 354 վանք և 6.970 վանականներ, որոնցից 3.677-ն ունեն քահանայական ձեռնադրություն[2]։

Սանտ Անսելմո ալ Ավենտինո վանքին կից գործում է բենեդիկտյան աստվածաբանական քոլեջ և համալսարան[3]։

Ականավոր ներկայացուցիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Mariano Dell’Omo: Storia del monachesimo occidentale dal medioevo all’età contemporanea. Il carisma di san Benedetto tra VI e XX secolo. Jaca Book, Milano 2011. ISBN 978-88-16-30493-2.
  • Peter Dinzelbacher, James Lester Hogg (Hrsg.): Kulturgeschichte der christlichen Orden in Einzeldarstellungen. Alfred Kröner Verlag, Stuttgart 1997. ISBN 3-520-45001-1.
  • Karl Suso Frank: Geschichte des christlichen Mönchtums. Wissenschaftliche Buchgesellschaft, Darmstadt, 6. ergänzte Aufl. 2010. ISBN 978-3-89678-687-6. Darin das Kapitel Die Vorherrschaft der Regel Benedikts, S. 51–65.
  • Tino Licht: Die ältesten Zeugnisse zu Benedikt und dem benediktinischen Mönchtum. In: Erbe und Auftrag, Jg. 89 (2013), S. 434–441.
  • Christian Schütz, Philippa Rath (Hrsg.): Der Benediktinerorden. Gott suchen in Gebet und Arbeit. Matthias-Grünewald-Verlag, Ostfildern, 4., aktualisierte Neuauflage 2009. ISBN 978-3-8367-0506-6.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենեդիկտյան միաբանություն» հոդվածին։